Իրանը $370.000 կծախսի երկրի հայկական եկեղեցիները վերականգնելու վրա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Իրանը $370.000 կծախսի երկրի հայկական եկեղեցիները վերականգնելու վրա

Իրանը $370.000 կծախսի երկրի հայկական եկեղեցիները վերականգնելու վրա

Իրանում զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում երկիրը $370.000 է հատկացրել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական եկեղեցիները վերականգնելու համար:

Ինչպես հայտնում է «Իրանն այսօր»-ը, այդ մասին տեղեկացրել է Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության կազմակերպության փոխղեկավար Մոհամադ-Հասան Թալեբիանը:

«Անհրաժեշտ է պահպանել պատմական եկեղեցիների տեսքը, դրա համար էլ Մշակութային ժառանգության կազմակերպությունը փորձում է հասարակության ուշադրությունը դարձնել դրանց՝ կրոնական արարողություններ կազմակերպելով ու վերականգնման նախագծեր իրականացնելով»,- ասել է Թալեբիանը:

Պաշտոնյան այդ հայտարարությունն արել է հայկական Սբ Թադեի վանք այցելության ժամանակ:

Կազմակերպության պլաններում է նաև 450 հայկական ու 150 ասորական եկեղեցի գրանցել:

1