Ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում

Ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

1