Ի՞նչ է Ձեզ համար հաղթանակի զգացողությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ի՞նչ է Ձեզ համար հաղթանակի զգացողությունը

Ի՞նչ է Ձեզ համար հաղթանակի զգացողությունը

Այս հարցով «Ապառաժ»-ը դիմեց Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ՊՆ տեղակալ Մովսես Հակոբյանին. «Նախ թույլ տվեք ողջ հայ ժողովրդին, մեր նահատակված ընկերների հարազատներին շնորհավորել Պաշտպանության Բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ:

Այսօրվա մեր համեմատաբար հանգիստ իրավիճակի համար պարտական ենք առաջնագծում կատարված արմատական փոփոխություններին:

Ինչ վերաբերում է այսօրվա մեր սերնդին, ապա նայելով մոտս կանգնած երիտասարդի շքանշաններին, կարող եմ վստահաբար ասել, որ ինչպես մենք ենք Մեծ Հայրենականում մասնակցած մեր պապերին արժանի սերունդ եղել, այնպես էլ նրանք են մեր արժանի հերթափոխը»:

1380881_10201814640755191_2043839049_n

Իսկ ԱՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի Գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ասաց. «Երևի ամենանամեծ տոնն է: Ամենից առաջ դա պարտավորություն է, որովհետև այս հաղթանակը շատ կարևոր ու պարտավորեցնող է, քանի որ այդ հաղթանակի համար զոհվել են մեր լավագույն տղաները: Պետք է աշխատել արժանի լինել այն զրկանքներին, որ մեր ժողովուրդը տարել է հանուն այդ հաղթանակի: Դրա համար ամենքս մեր ոլորտում պետք է ամրապնդենք այդ հաղթանակը»:

david-babayan

1