Թուրքիա. ամոթի 30 օր.Կանադայի «Հայ դատի» հանձնախումբը տեղեկատվական արշավ է սկսել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թուրքիա. ամոթի 30 օր.Կանադայի «Հայ դատի» հանձնախումբը տեղեկատվական արշավ է սկսել

Թուրքիա. ամոթի 30 օր.Կանադայի «Հայ դատի» հանձնախումբը տեղեկատվական արշավ է սկսել

Կանադայի «Հայ դատի» հանձնախումբն ապրիլի 3-ից «Թուրքիա. ամոթի 30 օր» խորագրով լրատվական քարոզարշավ է սկսել:

Ինչպես հաղորդում է Armenian Weekly-ն, քարոզարշավի նպատակը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների մշտական խախտումների մասին կանադացիներին տեղեկացնելն է: Քարոզարշավի նպատակն է նաև ընդգծել տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը ներկայացրած Թուրքիայի սպառնալիքը:

Ապրիլ ամսվա ընթացքում «Հայ դատի» հանձնախումբն ամեն օր մեկ հոդված կամ տեսանյութ կհրապարակի` ներկայացնելով Թուրքիայի իշխող ռեժիմի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը: Ամենօրյա հրապարակումները հասանելի կդառնան Կանադայի «Հայ դատի» հանձնախմբի կայքում, ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում:

«Օրեցօր լրատվական և այլ աղբյուրների միջոցով կանադացիները ավելի լավ են ճանաչում Թուրիայի իրական դեմքը` տեղեկանալով մարդու իրավունքների ռեկորդային խախտումների, ժողովրդավարության արժեքների նկատմամբ արհամարհանքի մասին, ինչն էլ ստիպում է միջազգային հանրությանը վերանայել վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ», — ասել է Կանադայի «Հայ դատ» հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը:

1