Թուրքիան ու Իրանը անօրինական են որակել քրդերի հանրաքվեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան ու Իրանը անօրինական են որակել քրդերի հանրաքվեն

Թուրքիան ու Իրանը անօրինական են որակել քրդերի հանրաքվեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախացման հարցով անցկացված հանրաքվեին ի պատասխան ավելի խիստ քայլեր կձեռնարկվեն:

Էրդողանը կրկին անօրինական է որակել քրդերի հանրաքվեն ու նշել, որ այն ճանաչել է միայն Իսրայելը: Իրանը նույնպես անօրինական է համարում այդ հանրաքվեն:

Ռոհանին նշել է, որ իրենք ցանկանում են անվտանգություն ու կայունություն տեսնել Մերձավոր Արեւելքում: Էրդողանն ու Ռոհանին պայմանավորվել են նաեւ զարգացնել երկկողմ տնտեսական կապերը: Ըստ ձեռք բերված պայմանավորվածության` Թուրքիան ավելի շատ գազ կներմուծի Իրանից:

1