Թուրքիայում մոտ 1100 մարդ է ձերբակալվել 2016-ի հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Տարածաշրջան » Թուրքիայում մոտ 1100 մարդ է ձերբակալվել 2016-ի հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով

Թուրքիայում մոտ 1100 մարդ է ձերբակալվել 2016-ի հեղաշրջման փորձին մեղսակցության մեղադրանքով

Թուրքիայի ոստիկանությունը նախորդ շաբաթվա ընթացքում 1098 մարդ է ձերբակալել 2016-ի ամռանը պետական հեղաշրջմանը մեղսակից լինելու կամ տարբեր ռազմականացված խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Ըստ թուրքական իշխանությունների, 831 մարդ սատարում է ծայրահեղական իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենիշարժմանը, որին Անկարայում մեղադրում են հեղաշրջման կազմակերպման և ահաբեկչության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

213 ձերբակալված մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) սատարելու համար, ևս 54-ն՝ ահաբեկչական «Իսլամական պետության» կամ «ձախակողմյան ահաբեկչական խմբավորումների» հետ շփումների համար, ասվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

1