«Թուրքիայից արդար հատուցում պահանջել». հալեպահայությունը Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչին նամակ է հղել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Թուրքիայից արդար հատուցում պահանջել». հալեպահայությունը Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչին նամակ է հղել

«Թուրքիայից արդար հատուցում պահանջել». հալեպահայությունը Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչին նամակ է հղել

Հայ երիտասարդական միության կազմակերպությամբ` երեկ հալեպահայությունը հավաքվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության այգում՝ իր հավաքական բողոքն արտահայտելով Թուրքիայի բարբարոսությունների դեմ:

Բողոքի հավաքին ներկա են եղել հայ երեք համայնքապետերը, իսլամ կրոնավորներ, Սիրիայի խորհրդարանի անդամներ ու հարյուրավոր երիտասարդներ:

Հալեպահայությունը Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչին հղած նամակում կոչ է արել դատապարտել Թուրքիային և պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում ու արդար հատուցում:

Նամակում նաև ուշադրություն է հրավիրվել փաստին, որ թուրք դահիճը շարունակում է անպատիժ մնալ նաև Սիրիայում, մանավանդ՝ Հալեպում  իր բարբարոսությունների համար: Հալեպահայեր կոչ են ուղղել կասեցնել և սանձել Թուրքիայի նորօսմանյան նկրտումները:

1