Թուրքական դատարանը վճռել է կալանավորել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թուրքական դատարանը վճռել է կալանավորել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորին

Թուրքական դատարանը վճռել է կալանավորել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորին

Դիարբեքիրի դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավորների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում:

Դատախազը պահանջել է նրան 1-3 տարվա ազատազրկման դատապարտել:

Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաեւ աջակցել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։

Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ:

1