Թումո Բանակ ծրագիրը Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թումո Բանակ ծրագիրը Արցախում

Թումո Բանակ ծրագիրը Արցախում

Այսօր Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող Թումո Բանակ ծրագրի արցախյան փուլի պաշտոնական մեկնարկը:

IMG_4171

Ծրագրի մեկնարկը հայտարարեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի ՊՆ նախարար ԼևոնՄնացականյանի և ՀԲԸՄ ներկայացուցիչներ ԼենաԲաղդասարյանի և Սասուն Բաղդասարյանի մասնակցությամբ։

IMG_4167

Ծրագրի պիլոտային փուլի շրջանակներում Ստեփանակերտի Թոմոյում, որը բացվել և գործում է Թումոյի և ՀԲԸՄ համագործակցությամբ, կրթական ծրագրին են մասնակցում մոտակա զորամասերի շուրջ 150 ժամկետային զինծառայողներ:

IMG_4161

Նրանք հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, համակարգչային գրաֆիկայի և թվային երաժշտության ստեղծման ոլորտներում:

IMG_4115

Թումոյի և Պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ընթանում է փետրվարից ի վեր, մեկնարկելով Դիլիջանի Թումո կենտրոնում, որտեղ զինվորները արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ինքնուսուցման առաջին փուլը և անցնում են առաջին մակարդակի իրենց դասընթացներին:

IMG_4113

Մարի Լու Փափազեանը ծանոթացրեց նախագահին և նախարարին Թումո Բանակ ծրագրի ընթացքի մանրամասներին և համաձայն ծրագիրը ընդլայնելու վերաբերյալ Վիգեն Սարգսյանի հետ անցկացրած քննարկումներին, առաջարկեց դրա իրականացման լուծումներ։

Վիգեն Սարգսյանը իր հերթին հաստատեց պաշտպանության նախարարության մտադրությունը ՀՀ և ԼՂՀ բանակների բոլոր խոշոր զորամասերում Թումո կենտրոններ ունենալու վերաբերյալ, ինչպես նաև ողջունեց սահմանամերձ Կողբում Թումոյի կառուցման նախագիծը, նշելով դրա կարևորությունը Թումո Բանակ ծրագրի իրականացման տեսանկյունից։

IMG_4088

Այցի մասնակիցները ուսումնասիրեցին Ստեփանակերտի Թումոյի և Արցախի մշակույթի նախարարության համատեղ ծրագրի արդյունքում ստեղծված՝ Շուշիին նվիրված ինֆոգրաֆիկաները, որոնց դիզայնը արել են կենտրոնի ուսանողները լիբանանցի մասնագետ Ահմադ Էլ Ղարիբյեի վարած աշխատարանի ընթացքում։ ՀՀ ՊՆ նախարարը համոզմունք հայտնեց, որ համակարգչային գրաֆիկայի դասընթացները անցնելուց հետո զինծառայողներն էլ կհմտանան այդ ոլորտում և գրաֆիկական նյութեր կպատրաստեն բանակի համար։

IMG_3941

Թումո Բանակ ծրագիրը հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռքբերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, և թե՛ զորացրվելուց հետո։

Ծրագիրը կօգնի բացահայտել զինվորների ներուժը, ովքեր այլ դեպքում կարող էին չունենալ հնարավորություն սովորելու և հետազոտելու իրենց հետաքրքրությունները՝ ֆորմալ կրթական համակարգից դուրս։

1