Թումոցիների թիմը ներկայացնում է Հայաստանը Վաշինգթոնում՝ FIRST Global ռոբոտաշինության օլիմպիական խաղերին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թումոցիների թիմը ներկայացնում է Հայաստանը Վաշինգթոնում՝ FIRST Global ռոբոտաշինության օլիմպիական խաղերին

Թումոցիների թիմը ներկայացնում է Հայաստանը Վաշինգթոնում՝ FIRST Global ռոբոտաշինության օլիմպիական խաղերին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի՝ ռոբոտաշինությամբ զբաղվող մի խումբ պատանիներ ներկայացնում են Հայաստանը Վաշինգթոնում անցնող FIRST Global ռոբոտաշինության միջազգային օպիմպիական խաղերին։ Օլիպմպիադայի շրջանակներում Թումոյի պատանիները մրցելու են 160-ից ավելի երկրների թիմերի հետ։ Թիմի անդամներն են Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Արամ Մադանցյանը, Լևոն Բալագյոզյանը, Լիլիթ և Աշոտ Թարումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Խումբը ներկայացնում է ռոբոտ, որը, ըստ մրցույթի պայմանների, հավաքված է կազմակերպիչների կողմից տրամադրված ստանդարտ մասերից, որոնք կիրառելով պատանիները նախագծել և ծրագրավորել են մեքենա, որի առաջադրանքի հիմքում դրված է ջրի աղտոտվածությունը վերացնելու գաղափարը։ Այսօր կայացած առաջին փուլի արդյունքներով Հայաստանի թումոյական թիմը առաջատարներից մեկն է։

FIRST Global օլիմպիական խաղերը կտևեն մինչև հուլիսի 18-ը։ Խաղերի ընթացքին կարելի է հետևել և Հայաստանի թիմին սատարել մրցույթի պաշտոնական կենդանի հեռարձակմամբ՝ https://www.youtube.com/watch?v=mBjBKuf1mks։

1