Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կվերահրատարակվի նրա երկերի 10-հատորյակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կվերահրատարակվի նրա երկերի 10-հատորյակը

Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կվերահրատարակվի նրա երկերի 10-հատորյակը

Հովահաննես Թումանյանի 150-ամյակի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կիրականացվեն, դրանց հիմքում ընկած կլինեն բուն գիտական ուսումնասիրությունները: Այդ մասին հայտարարել է գրականագետ Վարդան Դևրիկյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Նա տեղեկացրել է, որ միջոցառումների շրջանակներում կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-հատորյակը: Դա, սակայն, պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր ու ծանոթագրեր, որոնք նախկինում հարկադրաբար տպագրվել են հատորյակներից դուրս, հայտնում է Panorama.am-ը:

Նոր տպագրությունը էական տարբերություններ կունենա, ծանոթագրություններն ավելի մանրամասն և շատ կլինեն: Այս պահին վերահրատարակվել է տասը հատորներից երկուսը, երրորդը կտպագրվի, երբ հովանավորներ գտնվեն:

«Երկրորդ հատորն ավարտվում է 1914 թվականով, երրորդ հատորը կավարտվի՝ 1917-ով: Ընդհանուր առմամբ, գրողի կյանքի տարեգրությանը կվերաբերեն տասը հատորներից չորսը»,- նշել է գրականագետը:

Վարդան Դևրիկյանը նշել է նաև, որ հայ մեծ գրողի ստեղծագործությունների հանրահռչակման համար լուրջ միջոցներ և ժամանակ է անհրաժեշտ՝ դրանք պատշաճ որակով թարգմանելու և ներկայացնելու օտարերկրյա ընթերցողին: Գրականագետը միաժամանակ հույս է հայտնել, որ Հովհաննես Թումանյանը և Կոմիտասը կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

1