Թշնամի երկրի հարևանությամբ գտնվող փոքրիկ հանրապետություն. դանիական պարբերականը՝ Արցախի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թշնամի երկրի հարևանությամբ գտնվող փոքրիկ հանրապետություն. դանիական պարբերականը՝ Արցախի մասին

Թշնամի երկրի հարևանությամբ գտնվող փոքրիկ հանրապետություն. դանիական պարբերականը՝ Արցախի մասին

Արցախ այցելելու գաղափարը նրա մոտ ծնվել է 2016 թ.-ի հունիսին, երբ Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպված միջոցառման ժամանակ հանդիպել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին, ով նրան խորհուրդ է տվել այցելել Արցախ։

Արցախը ներկայացնելով որպես «փոքրիկ, անկախ», բայց չճանաչված հանրապետություն՝ «սառեցված հակամարտությամբ»՝ Պետերսենն ընդգծում է, որ այն ժողովրդավարական երկիր է, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ «գերիշխում են նավթն ու մահմեդական բռնատիրությունը»։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը՝ Ն. Պետերսենը նշում է, որ Արցախը եղել է պատմական Հայաստանի մաս, որը 1921 թ. Ստալինի կողմից ընդունված հարկադրական որոշմամբ «բոլշևիկների կողմից նվիրվեց Ադրբեջանին»։ Հոդվածագիրը հակամարտության ծագումը կապում է նաև Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության հետ և շեշտում, որ 1991-94 թ.թ.-ի պատերազմի պատճառով «Թուրքիան խզել է բոլոր կապերը Հայաստանի հետ»։ Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ և Արցախի դեմ իրականացվող շրջափակման մասին՝ Պետերսենը նշում է. «Ադրբեջանի դիկտատորն ասել է, որ ցանկացած ուղևորատար ինքնաթիռ, որը կփորձի վայրէջք կատարել Ղարաբաղի օդանավակայանում, կթիրախավորվի և կոչնչացվի Ադրբեջանի կողմից»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմին՝ դանիացի փորձագետը նշում է, որ ադրբեջանական զորքերի կազմում Արցախի դեմ կռվում էին նաև Աֆղանստանից ու Չեչնիայից ժամանած հազարավոր վարձկաններ։ Նրա խոսքով, Արցախում գերիշխում է այն գիտակցությունը, որ «միասնականությունն օգնեց հաղթահարել պատերազմը և ազատություն ձեռք բերել»։

Այնուհետև Պետերսենը, ով մասնագիտացած է նաև բնական միջավայրի և մշակույթի վրա հենված զբոսաշրջության զարգացման հարցում, եվրոպացի ընթերցողին է ներկայացնում Արցախի զբոսաշրջային գրավչությունը՝ նշելով, որ այստեղ հեշտ է տեղաշարժվել թե՛ ավտոմեքենայով, թե՛ հեծանիվով, իսկ լեռներն ու անտառները բազմաթիվ հնարավորություններ են տալիս քայլարշավների համար։ Հոդվածագիրը տպավորված է Արցախի գեղատեսիլ բնությամբ, օրգանական գյուղատնտեսությամբ ու էկոլոգիապես մաքուր սննդով՝ «լիրիկական երկիրը» համեմատելով Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հետ։

Պետերսենն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, որը նրա խոսքով աչքի է ընկնում բարձր կազմակերպվածությամբ, համեմատում է հարավեվրոպական մայրաքաղաքի հետ. «Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում գտնվելիս տպավորություն է ստեղծվում, թե դու Ֆրանսիայում ես, Իսպանիայում կամ Իտալիայում, և ոչ մի դեպքում չես զգում քեզ ինչպես Թուրքիայում, Ռուսաստանում, Իրանում կամ Ադրբեջանում»։

Դանիացի փորձագետն անդրադառնում է նաև Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությանը՝ ներկայացնելով, մասնավորապես, երկրի տարածքում առկա բազմաթիվ քրիստոնեական հուշարձանները։

1