Թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ չորս պատճառները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ չորս պատճառները

Թեկնածու չառաջադրելու` ՀՅԴ չորս պատճառները

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ Գերագույն ժողովը երեկ քննարկել եւ որոշում է կայացրել, որ առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ որոշումը երեկ չեն հրապարակել` չնայած լրագրողներն ամեն կերպ փորձել են տեղեկանալ դրա մասին, քանի որ ցանկացել են ասուլիսի միջոցով տալ բոլոր հարցերի պատասխանները, ավելի հստակ ներկայացնել, թե ինչու են հանգել հենց այս որոշմանը:

 

 

 

Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ երեկվա Գերագույն ժողովում երեկ լուրջ քննարկումներ են եղել` մոտ 80 պատվիրակի մասնակցությամբ, ու թեեւ ժողովի ժամանակ հնչել են տարբեր տեսակետներ, բայց, ի վերջո, քննարկումների արդյունքում մասնակիցների բացարձակ գերակշիռ մասը հանգել է հենց այս եզրակացության:

 

 

 

Աղվան Վարդանյանը նշեց չորս հիմնական պատճառ, որի հիման վրա էլ որոշել են թեկնածու չառաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: Առաջին հիմնական պատճառն, ըստ նրա, ՀՀ-ում ձեւավորված ընտրությունների բնույթն է, որոնք ստվերային են, որը չկարողացան փոխել: Երկրորդ պատճառը` հնարավոր չեղավ ընդդիմադիր միասնական ճակատ ձեւավորել: Երրորդ` մասնակցելով ինքնանպատակ, կանխորոշված ընտրությունների կնշանակեր գծված սցենարի մաս կազմել, իսկ ՀՅԴ-ն որեւէ մեկի սցենարներին մաս չի կազմում: Եվ չորրորդ` լուրջ քաղաքական ուժերն իրենց մոտեցումները եւ դիրքորոշումը չեն ներկայացնում ու իրականություն չեն դարձնում ընտրությունների, քարոզարշավի միջոցով:

 

 

yerkir.am

1