Թատրոնի միջազգային օրն Արցախում կնշվի պրեմիերայով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Թատրոնի միջազգային օրն Արցախում կնշվի պրեմիերայով

Թատրոնի միջազգային օրն Արցախում կնշվի պրեմիերայով

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը (World Theatre Day): Այն միջազգային տոնացույց է մտել 1961–ից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) IX կոնգրեսի կողմից և ամեն տարի նշվում է մարտի 27-ին` ի նշանավորումն թատերական արվեստի մեծ հեղինակության ու դերի: Առաջին անգամ տոնը նշվել է միայն Ֆրանսիայում, ապա տարածվել ամբողջ աշխարհում:

 

Գրեթե երկու տասնամյակ է, ինչ հայաստանյան թատերական գործիչների կողմից այդ օրը նշվում է <<Արտավազդ>> ամենամյա թատերական մրցանակաբաշխությամբ, եւ, 2008-ից սկսված, այն նշվում է ավելի հանդիսավոր պայմաններում: Արցախը անմասն չի մնում, եւ գրեթե 20 տարի է, ինչ Արցախում եւս նշվում է Թատրոնի միջազգային օրը: Այս տարի Արցախում տոնը նշվելու է առանձնահատուկ կերպով. երեկոյան ժամը 19:00-ին կայանալու է իտալացի ռեժիսոր-դրամատուրգ Էդուարդո Դե Ֆիլիպոյի <<Ծննդյան տոները Սինյոր Կուպյելոյի տանը>> ռոմանտիկ կատակերգության բեմադրության առաջնախաղը: Ներկայացման բեմադրող ռեժիսորը Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ Ռուզաննա Խաչատրյանն է:

 

Բեմադրությունը Ռուզաննա Խաչատրյանի   դիպլոմային աշխատանքն է: Ի դեպ, Երեւանից ժամանելու է հատուկ հանձնաժողով, որն իր գնահատականն է տալու կատարված աշխատանքին:

 

Ներկայացման դերասանական կազմը Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ սերնդի դերասաններն են,  բացառությամբ՝ գլխավոր դերակատար Մարտին Ալոյանի: 

1