“Ընդատված մանկություն” ֆիլմը ներկայացվել է հանդիսատեսի դատին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » “Ընդատված մանկություն” ֆիլմը ներկայացվել է հանդիսատեսի դատին

“Ընդատված մանկություն” ֆիլմը ներկայացվել է հանդիսատեսի դատին

Հունիսի 13-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնում, իսկ Հունիսի 20-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի “Ընդհանտված մանկություն” ֆիլմի պրեմիերան:

 

Ֆիլմը հիմնաված է իրական փաստերի վրա: Պրոդյուսերն է Արթուր Աղաբեկյանը: Այն նկարահանվել է Արցախի տարբեր գյուղերում:
Ֆիլմը ունի նախապատմություն: Հիմքում 1992 թվականի ամռանը կատարված գործողություններն են, որի անմիջական մասնակիցն ու ականտեսն է եղել գեներալ-լետենանտ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, երբ աղջկան փոխանակել է եւ վերադարձրել ընտանիքին. Տարիներ անց Արթուր Աղաբեկյանը ծանոթացրել է Ջիվան Ավետիսյանին աղջկա հետ, որից հետո գաղափար առաջացավ ֆիլմ նկարահանել:

 

Այն պատմում է  փոքրիկ Լենայի մասին, որը Մարաղայի ջարդերի ժամանակ գերի է ընկնում, անցնում գերության բոլոր դժվար ու դաժան ճանապարհներով, ականատես լինում թե ինչպես է ոսոխը ոչնչացնում իր իսկ գյուղացուն միայն այն պատճառով, որ նա հայ է: Այնուհետև, ազերի զինվորներից մեկը նրան իրենց տուն է տանում, հանձնում մորը՝ Ֆաթմային, հուսալով, որ մի օր նրան կփոխանակեն իր կորած եղբոր հետ: Մի քանի ամիս Ֆաթման հոգ է տանում Լենայի մասին գերության  129 օրերի ընթացքում. նրանք հարազատանում են, մայրական բնազդը ի վերջո հաղթում է: Երբ աղջկա փոխանակման օրը մոտենում է, ազերի կինը մինչև գերու փոխանակման վայր ուղեկցում է նրան, համոզվելու, որ նրան հանձնում են իր հարազատներին:

 

<<Ֆիլմը չեմ համարում, որ միայն իմն է, այն բոլորինն է, թե ստեղծագործական անձնակազմինը, եվ թե այն հանդիսատեսինը, որ իր հետ ինչ որ զգացողություններ կտանի>> ,- նշում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

 

Լենայի կերպարը հավաքական կերպար է, այն ներկայացնում է հազարավոր այն երեխաններին, որոնց մանկությունը ընդհատվել է պատերազմի պատճառով: Պատերազմը նրանց ժամանակից շուտ հասուն մարդ է դարձրել, ստիպել հասկանալ բաներ, որ պետք չէ, որ մանուկը իմանա, ստիպել դեմ առ դեմ հանդիպել վախի հետ:

 

Փոքրիկ Լենայի դերում խաղացած Մարիան հիմա երազում է դերասանուհի դառնալ:
<<Ինձ համար հետաքրքիր էր ֆիլմում նկարահանվել, որևէ դժվարություններ չկային>>,- ասում է փոքրիկ դերասանուհին:”
Ֆիմի ավարտից հետո հանդիսատեսը երկար կանգնած ծափահարում էր, բոլորը հուզված էին:

 

“ Կցանկանայի մեկ անգամ էլ նայել ֆիմը, այն, այսպես ասած, այն ավելի լավ ընկալելու համար: Ողջյունում եմ ռեժիսորի այս նախաձեռնությունը, այն լավագույն միջոցը կարող է լինել Մարաղայի ցեղասպանության մասին արտերկրում բարձրաձայնելու համար: Ռեժիսորը շատ նուրբ մոտեցումներով բալանս է ստեղծել: Շնորհավորում եմ, այսպիսի ֆիլմեր մեզ անհրաժեշտ են>>,- ասաց հանդիսատես Վաչե Գրիգորյանը:

 

Մարաղայի ոճիրը  տեղի է ունեցել 1992 թվականին ապրիլի 10-ին: 1992 թվականին Ադրբեջանի զինաված ուժերը այրեցին գյուղը եվ կոտորեցին բնակչությանը. Մարաղայի ողբերգական իրադարձությունների ընթացքում սպանված հայերի թիվը տատանվում է 80-100-ի, որոնց թվում էին 30 կին: Ավելի քան 40 մարդ վիրավորվել է, իսկ 63-ը գերության էր տարվել: Մարաղան Լեռնային Ղարաբաղի ամենամեծ գյուղերից էր: Այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:

 

 

 

1