Ըմբշամարտի ԵԱ. Ֆրանգուլյանը և Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ըմբշամարտի ԵԱ. Ֆրանգուլյանը և Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Ըմբշամարտի ԵԱ. Ֆրանգուլյանը և Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներ, 61 կգ քաշային Վլադիմիր Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Ֆրանգուլյանի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուռնաչին, իսկ Գրիգորյանինը` հույն Կիրիլիոս Բինենմպաումը:

Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում հաղթել է սլովակ Միկոլա Բոլոտնյուկին, քառորդ եզրափակչում` բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաևին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

1