Էրդողանը և Ալիևը Ստամբուլում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Էրդողանը և Ալիևը Ստամբուլում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

Էրդողանը և Ալիևը Ստամբուլում խոսել են ղարաբաղյան հակամարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Թուրքիայի նախագահը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել «փոքր եղբորը»՝ կարծիք հայտնելով, թե հիմնախնդիրը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Նախագահները նշել են, թե «Թուրքիան և Ադրբեջանն ամեն հարցում կողք կողքի են կանգնած»:

1