Էրդողանը կրկին հայտարարել է, որ «աջակցում են եղբայրական Ադրբեջանին»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Տարածաշրջան » Էրդողանը կրկին հայտարարել է, որ «աջակցում են եղբայրական Ադրբեջանին»

Էրդողանը կրկին հայտարարել է, որ «աջակցում են եղբայրական Ադրբեջանին»

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Էրդողանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք դատապրտում ենք Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը»: Նա նշել է, թե ԼՂ հիմնահարցը «արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար»՝ չմոռանալով  հերթական անգամ նշել, որ հիմնախնդրի կարգավորման հարցում աջակցում են Ադրբեջանին:

1