Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Տարածաշրջան » Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Էրդողանը այդ մեղադրանքը հիմնավորել է նրանով, որ Գերմանիան Թուրքիային չի արտահանձնում 2016-ի հուլիսի 15-16 տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասնակիցներին, ովքեր որպես քաղաքական փախստական, ապաստան են գտել Գերմանիայում:

«Գերմանիան զբաղվում է ահաբեկչություն հրահրելով»,- ասել է Էրդողանը:

Էրդողանի խոսքով` թուրքական կողմը այս հարցով Անգելա Մերկելին ուղարկել է 4 հազար 500 թղթածրար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

1