ԶԼՄ-ներ. Պետերբուրգում ահաբեկչություն գործած մահապարտի ինքնությունը պարզվել է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ԶԼՄ-ներ. Պետերբուրգում ահաբեկչություն գործած մահապարտի ինքնությունը պարզվել է

ԶԼՄ-ներ. Պետերբուրգում ահաբեկչություն գործած մահապարտի ինքնությունը պարզվել է

Պայթյունը Սանկտ Պետերբուրգի մետրոյում մահապարտ ահաբեկիչ է իրականացրել: Այդ մասին ապրիլի 3-ին Ինտերֆաքսին է հայտնել աղբյուրն իրավապահ մարմիններում:

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: Առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 50 տուժած կա։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:

Ըստ նրա, ոճրագործի անձը հաստատվել է:

«Ըստ վարկածներից մեկի, պայթուցիկ սարքը մետրոյում գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ըստ նախնական տվյալների, մահապարտը Միջին Ասիայի 23-ամյա բնակիչ էր»,-ասել է աղբյուրը:

Նա հավելել է, որ ավելի վաղ պայթյունին մեղսակից էր համարվում սև հագուստով մի տղամարդ, որին ֆիքսել էին տեսախցիկները: Սակայն վերջինս կամավոր ներկայացել էր ոստիկանություն և հայտարարել, որ անմեղ է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով տուժած հայերի մասին տվյալները չեն հաստատվում։ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ տվյալները դեռ վերջնական չեն։

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է պայթյունից տուժածների և քաղաքի բուժհաստատություններ տեղափոխվածների անվանացանկը:Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում ազգությամբ հայ չկա:

1