Զբոսաշրջիկների ավելացում, մշակույթի տարածում. Արցախի նորանշանակ նախարարը ներկայացնում է առաջնահերթությունները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Զբոսաշրջիկների ավելացում, մշակույթի տարածում. Արցախի նորանշանակ նախարարը ներկայացնում է առաջնահերթությունները

Զբոսաշրջիկների ավելացում, մշակույթի տարածում. Արցախի նորանշանակ նախարարը ներկայացնում է առաջնահերթությունները

Զբոսաշրջիկների թվի ավելացում, Արցախի մշակույթի տարածում, երիտասարդական ծրագրերի ակտիվացում. առաջիկայում սրանք են լինելու Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթությունները: Նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանն «Արﬔնպրես»­-ի հետ զրույցում  նշեց, որ զգալի աշխատանք կա գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում: «Այս տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել զբոսաշրջության ոլորտում:

Արդյունքները սպասեցնել չեն տվել: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների 43 տոկոս աճ՝ 2016 թվականի հաﬔմատ, և 27 տոկոս աճ՝ 2015 թվականի հաﬔմատ: Հետևաբար` ﬔր խնդիրն է պահպանել ձեռքբերված արդյունքը և ավելացնել այն»,­ասաց Սերգեյ Շահվերդյանը: Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում իրականացվել է աշխատանք՝ կապված ենթակառուցվածքների բարելավման, հյուրանոցային տնտեսության զարգացման, զբոսաշրջային պրոդուկտի դիվերսիֆիկացման և այլ ուղղությունների հետ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների ծագման երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Հիﬓականում Արցախ այցելում են զբոսաշրջիկներ ՌԴ­ից, ԱՄՆից, Իրանից և եվրոպական երկրներից՝ Ֆրանսիայից,  Իտալիայից, Գերմանիայից: Քիչ աշխատանք չի սպասվում մշակույթի ոլորտում: Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ մշակութային տարբեր ուղղություններում պետական հոգածության անհրաժեշտություն կա: Նրա խոսքով, հսկայական աշխատանք է սպասվում պատմամշակութային կոթողները վերականգնելու ուղղությամբ:

«Հուշարձանների պահպանության բնագավառում ﬔնք ունենք մոտ 80 տարվա բացթողի վիճակ: Խորհրդային տարիներին, ինչպես գիտեք, հուշարձանների պահպանությանը ոչ ﬕայն ուշադրություն չի դարձվել, ընդհակառակը, աﬔն ինչ արվում էր, որ ոչնչացվեին: Հետևաբար` տարիներ կպահանջվեն այդ բացը լրացնելու համար: Այդուհանդերձ, վերականգնման աշխատանքները շարունակվելու են՝ առաջնային հարցերից ելնելով»,­ ասաց Սերգեյ Շահվերդյանը: Նա նշեց, որ այդ ոլորտում փորձելու են աշխատել, համագործակցության եզրեր գտնել ՅՈՒՆԵՍԿՕ­ի հետ: Սերգեյ Շահվերդյանն առաջնահերթություն է համարում նաև Արցախի մշակույթի տարածումը ﬕջազգային հարթակում: 

Նա նկատեց, որ զբոսաշրջության բնագավառում ﬕջազգային հարթակում արդեն բարձր մակարդակի համագործակցության փորձ կա: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ նախ պետք է բազմակողմանի ուսուﬓասիրություն կատարվի՝ վեր հանելու երիտասարդներին հուզող խնդիրները, և համակարգված դրանց լուծում տրվի: 

1