Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պատվիրակությունն Արցախում է  
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պատվիրակությունն Արցախում է  

Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի պատվիրակությունն Արցախում է  

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոսների մի խումբ պատվիրակություն ժամանել է Արցախ:

Պատվիրակության կազմում են ԵՐՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, թոքաբան, պրոֆ. Միքայել Նարիմանյանը, Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆ. Կոնստանտին Ենկոյանը, Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, կենսաբանության ամբիոնի պրոֆ.Սպարտակ Գամբարովը, ԵՐՊԲՀ անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆ. Համայակ Սիսակյանը, ԵՐՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ռուբեն Ֆանարջյանը, Ակնաբույժ Եղիշե Բաղդասարյանը, Մաշկաբան, պրոֆ. Կարեն Բաբայանը, Նեոնատոլոգ Հրանտ Կալենտերյանը,  Ախտաբան, դոցենտ Անդրեյ Պապյանը:

Արցախի ԱՆ Կարինե Աթայանի հետ պայմանավորվածության համաձայն այս այցելությունը պետք է ոչ թե դրվագային, այլ սիստեմավորված բնույթ կրի: Բժշկական համալսարանի հայտնի պրոֆեսորները բաց դռների օր կազմակերպեցին հիվանդների համար, իսկ հաջորդ օրը բուժաշխատողների համար նախատեսված է գիտաժողովի անցկացում՝ դասախոսություններ և զեկուցումներ:

1