Երկու-երեք օրից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը կստորագրվի. Աղվան Վարդանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Երկու-երեք օրից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը կստորագրվի. Աղվան Վարդանյան

Երկու-երեք օրից ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը կստորագրվի. Աղվան Վարդանյան

Հայտնել ենք, որ այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիոն հուշագրում ներառված չեն նախարարական պորտֆելների քանակին վերաբերող հարցեր:

«Կոալիցիոն հուշագրում նման հարցեր արձանագրված չեն, այն վերահաստատում է մեր նախկին համաձայնագրի դրույթների պատասխանատվությունը և շարադրում է այսօրվա անելիքները: Երկու-երեք օրից, Շուշիի ազատագրման տոնակատարությունից հետո հուշագիրը կստորագրվի, կհրապարակվի»,- ասաց Վարդանյանը, ապա հորդորեց մի քանի օր համբերել և բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:

Հարցին, թե ճի՞շտ է, որ վարչապետը տարաձայնություններ ունի ՀՅԴ-ականների հետ, Վարդանյանը պատասխանեց, թե այդ տեղեկությունները բացարձակ հիմնազուրկ են: Իսկ այն դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, վարչապետ Կարապետյանը ՀՅԴ-ից երիտասարդ կադրեր է ուզել, Վարդանյանն այսպես արձագանքեց. «Մենք կոալիցիոն հուշագիր ենք ստորագրելու, որտեղ քննարկելու ենք մեր անելիքները, բնականաբար Դաշնակցությունը պահելու է իր ինքուրույնությունը, երբ որ կքննարկվի և նման հարց առաջ քաշվի, մենք ենք որոշելու մեր մասնակցության աստիճանը, ձևը, ձևաչափը»:

1