"Երկիր Մեդիայի"` Արցախի մասին ֆիլմն արժանացել է "Տարվա լավագույն վավերագրական ֆիլմ" մրցանակի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » "Երկիր Մեդիայի"` Արցախի մասին ֆիլմն արժանացել է "Տարվա լավագույն վավերագրական ֆիլմ" մրցանակի

“Երկիր Մեդիայի”` Արցախի մասին ֆիլմն արժանացել է “Տարվա լավագույն վավերագրական ֆիլմ” մրցանակի

“Երկիր Մեդիա” հեռուստաընկերության “Ղարաբաղ. թաքնված գանձ” ժապավենն արժանացել է “Տարվա լավագույն վավերագրական ֆիլմ” ամենամյա մրցանակին։ Այն շնորհել է “Հայկական կինոյի զարթոնք” կինոկենտրոնը։ 

 
 
 
 
Ֆիլմի ռեժիսորը հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն է։ 
Արցախի մասին պատմող այս ֆիլմը ներկայացնում է Արցախի բնության գողտրիկ “գանձերը”, բացահայտում պատմական ու հնաբույր Արցախը՝ իր ժողովրդով ու մշակույթով։
 
 
 
 
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն ասում է` ֆիլմում ղարաբաղյան հակամարտության մասին ուղղակիորեն չի խոսվում: Բայց հնարավոր չէ ցույց տալ մի կադր Ղարաբաղի մասին, որում չլինի այդ կոնֆլիկտը: Ֆիլմը ներկայացնում է այն, ինչը կգրավի զբոսաշրջիկին: Հետո այցելողին Արցախն ինքը կպատմի իր մասին` իր հրաշքներով ու խնդիրներով:
 
 
 
 
Շնորհավորում ենք ֆիլմի վրա աշխատած մեր բոլոր գործընկերներին՝ ստեղծագործական խմբին։ 
 
 
Ի դեպ` այս ֆիլմն արդեն երրորդ ամիսն է, ինչ տեղ է գտել  մեր կայքէջում եւ հնարավորություն տալիս դիտել այն առցանց:
 
 
 
1