Երիտասարդների հետ հանդիպում են դաշնակցական պատգամավորները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Երիտասարդների հետ հանդիպում են դաշնակցական պատգամավորները

Երիտասարդների հետ հանդիպում են դաշնակցական պատգամավորները

Դեկտեմբերի 5-ին ՀՅԴ Արցախի ՙՆիկոլ Դուման՚ կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ԼՂՅ ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության  պատգամվոր Կամո Բարսեղյանի եւ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների հետ:

 

 

Հանդիպման նախաձեռնությունը երիտասարդներինն էր:

Դաշնակցական պատգամավորը ներկայացրեց Ազգային ժողովի եւ, մասնավորապես,  ՙԴաշնակցություն՚ խմբակցության գործունեությունը անցնող տարվա ընթացքում:

 

 

Քննարկման օրակարգային հարցերն էին` երիտասարդ ընտանիքների բնակարանային հիմանխնդիրները, հիպոթեքային ծրագրերը, երիտասարդության շրջանում մասնագիտությունների ընտրությունն ըստ անհրաժեշտության:

 

 

Երիտասարդներին հետաքրքրում էր նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման շուրջ տարածվող ասեկոծությունների թեման եւ քաղաքական այլ հարցեր:

 

 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի շուրջ դասախոսությամբ երիտասարդ դաշնակցականների հետ հանդիպել է ԱԺ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավար , ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմեն Սարգսյանը:

 

 

Հանդիպումների շարքը շարունակական է:

 

 

ՀՅԴ ԱԵՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

1