Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է

Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների փոխնախագահներ Միքայել Մելքումյանը ու Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

1