Ուրախ եմ այս մեծ ընտանիքին մաս կազմելու համար. Ֆրանկ Էնգելը մասնակցել է Եվրոպահայության 4-րդ համագումարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ուրախ եմ այս մեծ ընտանիքին մաս կազմելու համար. Ֆրանկ Էնգելը մասնակցել է Եվրոպահայության 4-րդ համագումարին

Ուրախ եմ այս մեծ ընտանիքին մաս կազմելու համար. Ֆրանկ Էնգելը մասնակցել է Եվրոպահայության 4-րդ համագումարին

«Ողջունում եմ նախագահ Սահակյանին և փոքր-ինչ տխուր եմ, որովհետև չեմ կարող նրան ողջունել Եվրոպական պառլամենտում: Վստահ եմ, որ այդ հնարավորությունը մենք ապագայում անպայման կունենանք»,- այս մասին Բրյուսելում հոկտեմբերի 18-ին մեկնարկած Եվրոպահայության 4-րդ համագումարի ողջույնի խոսքում նշել է Եվրոպական Խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը և ավելացրել, որ Եվրոպական պառլամենտը եվրոպական ժողովրդավարության տունն է, որը, հույս ունի, այդպիսին կդառնա նաև ոչ անդամ երկրների համար:

Այնուհետև Եվրոխորհրդարանի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությանը: «Եթե նման դեպք տեղի է ունենում խաղաղ երկրում, ինչպիսին է Մալթան, ապա կարող ենք միայն պատկերացնել ամբողջ երևույթի ծավալը: Դեպքը վկայեց, թե որքան խորն են ադրբեջանական կոռուպցիայի արմատները Եվրոպայում և ինչպիսի ագրեսիվ և տարանջատող բնույթ է այդ ազդեցությունը կրում Եվրոպայում»,- շեշտել է Ֆրանկ Էնգելը:

«Այդ երևույթն ընդգծում է, թե որքան կարևոր է լինել Հայաստանի և Արցախի կողքին, որքան կարևոր է մեր գործը: Մաղթում եմ հաջող և արդյունավետ աշխատանք, ուրախ եմ այս մեծ ընտանիքին մաս կազմելու համար»,- եզրափակել է Ֆրանկ Էնգելը:

1