Եվրոպական հանձնաժողովն անօրինական է համարել Կատալոնիայի անկախության հանրաքվեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Եվրոպական հանձնաժողովն անօրինական է համարել Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Եվրոպական հանձնաժողովն անօրինական է համարել Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Եվրոպական հանձնաժողովը հրաժարվում է  ընդունել Կատալոնիայում կիրակի օրվա հանրաքվեի արդյունքները:

Հանձնաժողովն աջակցում է պաշտոնական Մադրիդի այն դիրքորոշմանը, որ կիրակի օրը Կատալոնիայում կայացած անկախության հանրաքվեն հակասում է Իսպանիայի սահմանադրությանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձանժողովի մամուլի քարտուղար Մարգարիտիս Սխինասը:

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես Է եկել Կատալոնիայի շուրջ ստեղծված ճգնաժամը ժողովրդավարական միջոցներով կարգավորելու օգտին:
Նա «հույս Է հայտնել, որ Իսպանիայի ժողովրդավարական հաստատությունները կգտնեն խնդրի լուծման ուղիները»։

Իսկ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը պահանջել Է, որ երկրի իշխանությունները անցկացնեն հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեի ընթացքում Կատալոնիայի բնակչության նկատմամբ իրավակարգի ուժերի բռնարարքների «մանրակրկիտ, անկախ եւ անաչառ հետաքննություն»:

Ավելի վաղ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել Է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես Է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել Է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից: Անկախությանը դեմ Է քվեարկել ընտրատեղամասեր եկածների 7,8 տոկոսը։

1