Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդությանը մեկուսացման հարցը Մոգերինիին ուղղված նամակում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդությանը մեկուսացման հարցը Մոգերինիին ուղղված նամակում

Եվրախորհրդարանի անդամը բարձրացրել է Արցախի երիտասարդությանը մեկուսացման հարցը Մոգերինիին ուղղված նամակում

Եվրախորհրդարանի անդամ, Բելգիայի ներկայացուցիչ Լուի Միշելը երկու գրավոր հարց է ուղղել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին Արցախի ուսանողների վրա Erasmus+ ծրագրի տարածման, նաեւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին։ Այս մասին հայտնում է Եվրոպայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակը։

Նամակում Միշելը նշում է, որ Արցախի ուսանողների համար անհասանելի է ծրագիրը , որը տարածվում է Արեւելյան գործընկերության վեց անդամ երկրների վրա։

«Արցախի ներկա կարգավիճակը ոչ մի դեպքում չպետք է արդարացում լինի Արցախի ժողովրդի սոցիալական մեկուսացման համար, հատկապես ուսանողների ու երիտասարդների։ Քանի որ վերջնական նպատակը տարածաշրջանի խաղաղությունն է, Լեռնային Ղարաբաղի երիտասարդությունը պետք է օգտվի այն նույն իրավունքներից, ինչ Արեւելյան գործընկերության մյուս վեց երկրների երիտասարդությունը։ Այս կապակցությամբ գրավոր հարցը կարեւոր քայլ է հասարակայնության ուշադրությունը գրավելու ու այս կարեւոր հարցը ԵՄ-ում որոշում կայացնող անձանց առջեւ բարձրացնելու համար»,- հայտնել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Կասպար Կարապետյանը։

Լուի Միշելը նաեւ դիմել է Մոգերինիին ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ԵՄ-ն մտադիր աջակցել հրադաարի ռեժիմի պահպանմանը ու հետաքննության մեխանիզմի ստեղծմանը։

1