Եռատոն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Եռատոն Արցախում

Եռատոն Արցախում

Մայիսի 9-ին նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի  եւ  ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25- ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ  դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Նույն օրը Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ Արկադի Ղուկասյանն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ներկա են գտնվել նաեւ «Արվեստների եւ արհեստների քաղաք» ցուցահանդես-տոնավաճառին եւ դիտել Շուշի քաղաքի Վազգեն Սարգսյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:

090517 ShushiCucahandTonavajar-Info

090517 Step.Hushahamalir (1)-Info

090517 Step.Hushahamalir (2)-Info

090517 Step.Hushahamalir-Info

090517 Step.Mayisi-9-Info

1