ԵԱՀԿ ՄԽ. ԼՂ գծով պայմանավորվածությունները պետք է կատարվեն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԱՀԿ ՄԽ. ԼՂ գծով պայմանավորվածությունները պետք է կատարվեն

ԵԱՀԿ ՄԽ. ԼՂ գծով պայմանավորվածությունները պետք է կատարվեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և անրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մամուլի ասուլիսում:

«Բոլոր համանախագահ երկրները վստահ են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում», -ասել է Հոգլանդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, «անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին ամենաբարձր մակարդակով»:

Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերն, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Անշուշտ, դա բարդ հարց է՝ ինչպես գիտեք, շփման գծում լարվածություն կա, սակայն գործընթացն առաջ է շարժվում մեռյալ կետից, կողմերը ցանկանում են առաջընթացի հասնել: Կարծում եմ, դա շատ կարևոր է»,-ասել է դիվանագետը:

ՌԴ համանանախագ Իգոր Պոպովը կոչ է արել կողմերին կատարել 2016-ի մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

1