ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը խորապես ափսոսում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում բացակայում է առաջընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ 26-րդ նստաշրջանի արդյունքներով ընդունված Մինսկի հռչակագրում:

Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ:

Փաստաթղթում կոչ է արվել կողմերին առանց հետագա հապաղման առարկայական բանակցություններ սկսել հակամարտությանը հնարավորինս շուտ կայուն լուծում գտնելու համար: ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է նաև Մինսկի խմբի համանախագահներին այս ուղղությամբ կրկնապատկել ջանքերը:

1