ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ԼՂ խնդրի թեմայով քննարկում են լինելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ԼՂ խնդրի թեմայով քննարկում են լինելու

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ԼՂ խնդրի թեմայով քննարկում են լինելու

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Բաքու այցելած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտոնենը:

«Խորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որտեղ քննարկվում են հակամարտությունները՝ մասնավորապես, նրանք, որոնք գտնվում են ԵԱՀԿ տարածքում: ԵԱՀԿ-ն ունի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ում միջոցով կազմակերպությունը հակամարտությունը պահում է իր ուշադրության կենտրոնում»,- ասել է Մուտոնենը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք նա այցելելու է ԼՂ շփման գիծ, Մուտոնենը հայտնել է, որ դա կարող է տեղի ունենալ իր հաջորդ այցի ժամանակ:

1