ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ին կփակվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ին կփակվի

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ին կփակվի

ԵԱՀԿ-ն պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել: Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն՝ մանրամասնելով, որ Երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017 թ. օգոստոսի 31-ին, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հաջորդում է ամիսներ տևած բանակցություններին և լայնածավալ ջանքերին՝ ԵԱՀԿ 2016թ. Գերմանիայի նախագահության և 2017թ. Ավստրիայի նախագահության կողմից գործադրված՝ հանգուցալուծելու գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված փակուղին:

Զանիեն նշել է, որ երևանյան գրասենյակը, իր նվիրյալ աշխատակիցներով հանդերձ, զգալի ներդրում է ունեցել՝ աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՀԿ հանձնառությունների իրականացման ուղղությամբ.

«Գործակցությունը Հայաստանի հետ միշտ եղել է շատ բեղմնավոր», — ասել է նա:

Ըստ աղբյուրի՝ ԵԱՀԿ գործունեությունը երկրում ներառել է՝ ի թիվս այլոց աջակցություն ոստիկանության բարեփոխումներին, աջակցության ազգային օրենսդրության և կանոնակարգերի բարեփողման ջանքերին՝ ներգործելու ձեռնարկատիրական գործունեությանն ու քաղաքացիների առօրյա կյանքին:

Գլխավոր քարտուղար Զանիեն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն հետամուտ է լինելու իր ներգրավվածությանը Հայաստանի հետ՝ ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ անվտանգության բոլոր երեք հարթությունում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների:

panarmenian.net

1