Դեսպանահավաքը սկսվեց Արցախ այցելությամբ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դեսպանահավաքը սկսվեց Արցախ այցելությամբ

Դեսպանահավաքը սկսվեց Արցախ այցելությամբ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Հանդիպումից հետո ՀՀ Արտաքին գործերի նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ հանդիպումն աշխատանքնային էր. «Արդեն ավանդույթ է դարձել, որ մենք դեսպանահավաքների ժամանակ այցելում ենք նաև Արցախ և շատ խորհրդանշական է, որ այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք Արցախ այցելությամբ: Միգուցե սա հանրավորոթյուն կտա ավելի հաջող անցկացնել դեսպանահավաքը, որովհետև այն, ինչ մենք լսեցինք Արցախի նախագահի կողմից շատ ոգևորիչ է: Բովանդակալից, հագեցած հանդիպում էր, որովհետև շատ կարևոր է մեր դեսպանների, դիվանագետների համար առաջին ձեռքից լսել այն խնդիրների, հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին և եղբայրներին»,- շեշտել է Է. Նալբանդյանը:

Սահմանային լարվածության աճը ՀՀ ԱԳՆ ղեկավարը կապում է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: «Փակուղու մեջ լինելով՝ ուժի կիրառմամբ, ուժ գործադրելով իրենց թվում է, որ դրանով ինչ-որ հաջողություններ կունենան, բայց մեր զինվորներն ապացուցում են, որ ապարդյուն են այդպիսի մտադրությունները և այդպիսի իլյուզիաները»,- նշել է Է. Նալբանդյանը:

Է. Նալբանդյանը մեր դիվանագետների ջանքների արդյունք է համարում եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությունները: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից առաջարկված դրույթների, սկզբունքների հիման վրա էլ ՀՀ-ն պատրաստ է շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման:

1