Դեյր Զորի հուշահամալիրը կվերանորոգվի. Արամ Ա կաթողիկոս
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Դեյր Զորի հուշահամալիրը կվերանորոգվի. Արամ Ա կաթողիկոս

Դեյր Զորի հուշահամալիրը կվերանորոգվի. Արամ Ա կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը տեղեկացրել է, որ Սիրիայում ընթացողբախումների հետևանքով վնասներ կրած Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին և Ցեղասպանությանհուշահամալիրը վերակառուցվելու է, հայտնում է tert.am -ը:

 

 

Կիլիկիո կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վեհափառը, լսելով Դեյր Զորիհուշահամալիրի՝ ռմբակոծության հետևանքով լուրջ վնասներ կրելու մասին, անմիջապես կապ էհաստատել Հալեպի ազգային առաջնորդարանի հետ և ճշտել վնասի չափերը։

 

 

Հստակ է, որ հուշահամալիրը որևէ ձևով կողոպուտի կամ ռմբակոծության թիրախ չի դարձել։ Դրա կրածվնասներն առաջացել են մոտակայքում ընկած ռումբերի պայթյունների հետևանքով։

 

 

Վեհափառը տեղեկացրել է, որ Դեյր Զորի հուշահամալիրը վերականգնվելու է, երբ անվտանգությունըվերահաստատվի։

1