Դեկտեմբերի 7-ն այսուհետ մեր օրացույցում կնշվի որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Դեկտեմբերի 7-ն այսուհետ մեր օրացույցում կնշվի որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր

Դեկտեմբերի 7-ն այսուհետ մեր օրացույցում կնշվի որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր

ՀՀ կառավարությունը Գյումրիում մեկնարկած արտագնա արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվում էր դեկտեմբերի 7-ն ամրագրել որպես 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր:

Հիմնական զեկուցող` արդարադատության նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ներկայումս գործող օրենքով դեկտեմբերի 7-ը  նշվում է երկրաշարժի զոհերի հիշատակի օր: «1988 թվականի երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 15 հազարը դարձան հաշմանդամ, ավելի քան 500 հազար մեր հայրենակից մնաց անօթևան: Հսկայաական էր նյութական կորուստները: Ոչնչացվեցին մեր քաղաքներն ու գյուղերը, պամտամշակութային արժեքները, րոպեների ընթացքում մեծածավալ ավերվածություններ արձանագրվեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում, Ստեփանավանում և այլ բնակավայերորւմ: Ավերվածության այդպիսի անսպասելի մասշտաբներին արձագանքելու անպատրաստ և այդ ժամանակ դեռևս անկարող Հայաստանին աջակցության ձեռք մեկնեցին 113 երկրների կառավարություններ, միջազգային կառույցներ, կազմակերպություններ և անհատներ: Հայ ժողովուրդը մշտապես երախտապարտ է այդ ծանր պահին Հայատսանին ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար և երբեք չի մոռանա բոլոր նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին և տրամադրեցին անգնահատելի աջակցություն»,- ասաց Ցոլակյանը:

Նրա խոսքով` այս 30 տարիների ընթացքում դեկտեմբերի 7-ը մշտապես նշվել է որպես երկրաշարժի հիշժատակի օր և ողջ հայությունը սգացել և հիշատակի տուրք է մատուցել զոհերին: «Նախագծով ներկայացնելով դիմակայության օր բառակապակցություն լրացումը` իերնում ներառում է այն ուժի և ոգու արտացոլանքը, որը հայ ժողովուրդը կրում է իր մեջ և դարեր շարունակ դիմակայելով փորձություններին` կարողացել է անկոտրում կամքի ուժով կերտել ամուր Հայաստան»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը ճշտող հարց տվեց: «Փաստորեն այս որոշմամբ արձանագրում ենք անհրաժեշտությունը, որ Հայաստանում շարունակաբար աղետների դիմակայության մակարդակը բարձրացվի և դա տեղի ունենա ոչ միայն գերատեսչական աշխատանքով այլ հանրության ավելի ու ավելի մեծ շերտեր ընդգհրկված լինեն այս պրոցեսի մե՞ջ: Ըստ էության մենք պետք է ունենանք այս ուղղութայմբ աշխատանքների ռազմավարություն և միջոցառումների հստակ ծրագիր»,- ասաց նա:

Ցոլակյանն էլ նշեց, որ բացի Փաշինյանի նշածից, այն իր մեջ միջազգային նպատակ է հետապնդում: «Այսինքն, այն երկրները որոնք աջակցություն են ցուցաբերել մեզ այդ օրերին, շատերը պատրաստակամություն են հայտնել այդ օրը նշել իրենց երկրներում: Արդեն իսկ կան այդպիսի երկրներ, ԱՄՆ նահանգներ, որոնք այս օրն իրենց մոտ ընդգրկել են` «Սպիտակի երկրաշարժի օր»»,- պարզաբանեց նախարարի պաշտոնակատարը:

1