Դեկտեմբերի 23. ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Դեկտեմբերի 23. ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են

Դեկտեմբերի 23. ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են

Դեկտեմբերի 23-ին թիվ 10 եւ 15 ընտրատարածքներում կայացան Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Ինչպես տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Ռաշիդ Պետրոսյանը` ընտրություններն անցել են առանց խախտումների, եւ որեւէ լարվածություն չի եղել ընտրատարածքներում:

 

 

Թիվ 10 ընտրատարածքում ընտրությանը մասնակցել են 5 522 ընտրողներից 3 723-ը: Վարդան Առուստամյանի օգտին քվեարկել է 829, իսկ Նելսոն Մինասյանի օգտին` 2798 ընտրող: Քվեարկության արդյունքում` թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել անկուսակցական, <<Բեյզ-Մեթըլս>> ՓԲԸ օպերատիվ ծառայության պետ Նելսոն Իվանի Մինասյանը: Թիվ 15 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել են 6 343 ընտրողներից 4 531-ը: Թիվ 15 ընտրատարածքում գրանցված պատգամավորության միակ թեկնածուի  օգտին քվեարկել է 4 353 ընտրող: Արդյունքում` թիվ 15 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել անկուսակցական Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը, ով չի աշխատում:

 

 

Սեփ. լրատվություն

1