Դավիթ Բաբայանը Լիբանանում հանդիպել է «Ազդակ»-ի խմբագրակազմի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դավիթ Բաբայանը Լիբանանում հանդիպել է «Ազդակ»-ի խմբագրակազմի հետ

Դավիթ Բաբայանը Լիբանանում հանդիպել է «Ազդակ»-ի խմբագրակազմի հետ

Ապրիլի 12-ին «Ազդակ»-ի հյուրերն էին Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ Արցախի խորհրդարանի անդամ Դավիթ Իշխանյանը եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:

Տնօրինության եւ խմբագրակազմի հետ հանդիպումը առիթ հանդիսացավ, որպեսզի հյուրերը մոտիկից ծանոթանան «Ազդակ»-ի աշխատանքներին եւ  90-ամյակի ծրագրերին: Դավիթ Բաբայանը բարձր գնահատեց «Ազդակ»-ի դերը հատկապես արցախյան տագնապը լուսաբանելու եւ զինվորաքաղաքական իրադարձությունները վերլուծելու առումով:

Երեկոյան Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանդիպում ունեցան «Ազդակ»-ի հովանու ներքո գործող նորաստեղծ Երիտասարդական հարթակի անդամների հետ: Հանդիպումը առիթ եղավ, որ Դավիթ Բաբայանն եւ Դավիթ Իշխանյանն պատասխանեն Արցախի վերջին իրադարձությունների վերաբերյալ խմբի անդամներին ուղղած հարցերին:

1