Դասական երաժշտություն՝ սահմանամերձ զորամասերում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Դասական երաժշտություն՝ սահմանամերձ զորամասերում

Դասական երաժշտություն՝ սահմանամերձ զորամասերում

Oպերային թատրոնի մեներգիչներն ու սիմֆոնիկ նվագախմբի արտիստները փետրվարի 9-ին ելույթ կունենան սահմանամերձ զորամասերում։ Մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս ելույթներն «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման» հիմնադրամի՝ «Օպերային արվեստը զորամասերում» նախագծի շրջանակում են:

Համերգները կղեկավարի նախագծի հեղինակ, դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Նախագծի նպատակն է՝ հայ զինվորի մեջ զարգացնել դասական արվեստն ու վստահեցնել նրան, որ մշակույթի այս ոլորտի գործիչները ևս նրա կողքին են:

«Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են մասնակցում զինվորի ոգին բարձր պահելուն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը»,-վստահեցնում են նախագծի հեղինակները:

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախագծերից են՝ «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Համերգ ճեմասրահում» և այլն:

1