«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորական հանդիպումը Մարտակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորական հանդիպումը Մարտակերտում

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավորական հանդիպումը Մարտակերտում

Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ:

Հանդիպման սկզբում ԱՀ ԱԺ պատգամավոր Ռիտա Մնացականյանը ներկայացրեց Իրանի «Թևանիկ» խմբի կրթության ոլորտին առնչվող ծրագրերը:

Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը խոսեց ԱՀ ԱԺ գործունեության, ընդունված և քննարկման փուլում գտնվող մի շարք օրենքների և օրինագծերի վերաբերյալ խմբակցության դիրքորոշման մասին:

ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն անդրադարձել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:

Ելույթներից հետո պատգամավորները պատասխանել  են ներկաների շուրջ մեկ տասնյակ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական եւ գյուղատնտեսության ոլորտներին:

DSC_1250

1