«Դաշնակցություն» խմբակցության հետ քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Դաշնակցություն» խմբակցության հետ քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը

«Դաշնակցություն» խմբակցության հետ քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանի և Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է 2018թ. բյուջեի նախագիծը:
Խմբակցության անդամների կողմից հարցեր են տրվել  Ազգային Ժողով ներկայացված ԱՀ 2018թ. բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ:
Կառավարության հետ քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» խմբակցության անդամները հնչեցրել են չօգտագործվող բնակֆոնդի շահագործմանը, վթարային շինությունների ամրացմանը, ջրամբարների և ջրատար համակարգերի վերակառուցմանը, զբոսաշրջության ոլորտում հայեցակարգային մոտեցումների ձևավորման վերաբերյալ հարցեր և առաջարկություններ:
2018թ. բյուջեի քննարկումների ընթացքի մասին «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը նշել է, որ խմբակցության անդամներն ուսումնասիրել են բյուջեի նախագիծը և խմբակցության նիստում հստակեցրել նախագծի վերաբերյալ իրենց հարցադրումները:
Խմբակցության կողմից առաջադրված հարցերը բաժանվում են երկու մասի՝ լուսաբանական և առաջարկություններ բյուջեի նախագծի վերաբերյալ, որոնք ընդգրկում են համարյա բոլոր ոլորտները: Հարցերի մի մասը սպառիչ պատասխաններ են ստացել, իսկ որոշ հարցեր դեկտերմբերի 5-ին խմբակցությունը առավել մանրամասն ու հիմնավորված կներկայացնի գրավոր ձևով:

 

1