«Դաշնակցություն» խմբակցության դժգոհությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Դաշնակցություն» խմբակցության դժգոհությունը

«Դաշնակցություն» խմբակցության դժգոհությունը

Մայիսի 11-ին կայացած Արցախի Հանրապետության ԱԺ լիագումար նիստի օրակարգի պատգամավորների հայտարարությունների բաժնում, «Դաշնակցություն» խմբակցության կողմից հնչեցվել է հայտարարություն, որտեղ խմբակցությունը լուրջ մտահոգություն ու դժգոհությունն է հայտնել ԱԺ աշխատակազմի և մամլո ծառայության կողմից իրականացվող գործունեությունից:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

2017 թվականի մայիսին լրացավ 6-րդ գումարման Ազգային Ժողովի գործունեության երկրորդ տարին:

Անցած երկու տարիները բավարար էին ուրվագծելու գործող խորհրդարանի առավելություններն ու թերությունները: Արհեստավարժ և մշտական հիմունքներով գործելը այս գումարման խորհրդարանի հիմնական առավելությունն է, ինչն էլ կարծում ենք գիտակցում են, ոչ միայն օրենսդիրները, այլ նաև խորհրդարանի գործունեություն ապահովող սպասարկող և լուսաբանող անձնակազմը: Մեր գնահատմամբ բավարար պայմաններ են ստեղծված դրա համար: Այդ ամենը կանոնկարգված և հստակեցված է նաև «ԱԺ Կանոնակարգ» օրենքով:

6-րդ գումարման ԱԺ գործունեության նրա դերի բարձրացման ու ակտիվության ապահովմանն էր միտված նաև «Դաշնակցություն» խմբակցության երկամյա գործունեությունը՝ խմբակցության ամենշաբաթյա նիստեր, քննարկումներ, օրենսդրական նախաձեռնություններ, պատգամավորների հանդիպումներ ընտրողների հետ, ընդունելություններ, քաղաքական հանդիպումներ և այլն:

Այս ամենով հանդերձ, «Դաշնակցություն» խմբակցությունը լուրջ դժգոհություն և մտահոգություն ունի ԱԺ աշխատակազմի և մամլո ծառայության կողմից իրականացվող գործունեությունից:

ԱԺ ինտերնետային կայքէջը ամբողջական չի արտացոլում ԱԺ կատարած աշխատանքները, այլ անդրադարձ է կատարվում միայն էպիզոդիկ երևույթների վրա, առավելապես չի լուսաբանվում քաղաքական միավոր հանդիսացող Աժ խմբակցությունների գործունեությունը, որը խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ ոչ լիարժեք պատկերացումներ է ձևավորում մեր ընտրողների շրջանում: ԱԺ կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի աշխատակազմը պարտավոր է կազմակերպել ԱԺ աշխատանքների լուսաբանում, այդ թվում նաև խմբակցությունների գործունեությունը:

«Դաշնակցություն» խմբակցությունը բարձրաձայնելով վերոնշյալը, հույս է հայտնում, որ առաջիկայում վերափոխումների կենթարկվի ԱԺ աշխատակազմի և մամլո ծառայության գործունեությունը, այլապես մենք ստիպված կլինենք վերոնշյալ հարցի ավելի արմատական լուծում պահանջել:

1