Դաշնակցությոն խմբակցությունը դեմ քվեարկեց
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Դաշնակցությոն խմբակցությունը դեմ քվեարկեց <<Ընտրական օրենսգրքին>>

Դաշնակցությոն խմբակցությունը դեմ քվեարկեց <<Ընտրական օրենսգրքին>>

Հոկտեմբերի 29-ին ԼՂՀ ԱԺ 24 կողմ 3 դեմ եւ մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԼՂՀ <<Ընտրական օրենսգիրքը>>: ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը նշեց. <<Մենք դանդաղում ենք, ինչպես եւ 2010 թ  մենք առաջարկել ենք անցնել պրոֆեսիոնալ խորհրդարանի  եւ 5 տարի ուշացել ենք:

 

Նույնպես դանդաղում ենք, երբ տեսնում ենք, որ աշխարհն անցնում է համամասնական ընտրահամակարգի: Մենք պնդում ենք մեր առաջարկը ամբողջությամբ անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Խորհրդարանական երկու խմբակցություններն ընդունել են 22-11 հարաբերակցությունը:   Մենք կարեւորում ենք բոլոր կուսակցությունների  շահագրգիռ քննարկումները,  որոնք իրոք շահավետ են եղել:

 

Կարեւորում ենք  Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի լայնածավալ աշխատանքը, կարեւորում ենք համամասնականի ընտրակարգի հարաբերական տոկոսի բարձրացումը: Միաժամանակ  ափսոսում ենք, որ մեր առաջարկը չի անցել, որովհետեւ հինգ տարի հետո դուք գալու եք մեր առաջարկին եւ հինգ տարի ուշացնելու եք այդ զարգացման  գործընթացը>>:

 

 

Նոր ընդունված օրենսգրքով սահմանված է 22 համամասնական եւ 11 մեծամասնական հարաբերակցություն, որը նախկինում համապատասխանաբար եղել է 16-17:

1