Դաշնակցական երիտասարդները մասնակցել են «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Դաշնակցական երիտասարդները մասնակցել են «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ին

Դաշնակցական երիտասարդները մասնակցել են «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում հոկտեմբերի 28-29-ը կազմակերպված «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ին մասնակցել են նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները:

Երիտասարդներն Արցախում հանդիպումներ են ունեցել քաղաքական և ռազմական ղեկավարության հետ, հնչեցրել իրենց հուզող հարցերը, խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել: Ֆորումի աշխատանքները եզրափակվել են մասնակից կազմակերպությունների կողմից հետագա համագործակցության ուղիների վերաբերյալ հայտարարությամբ:

ՀՅԴ ԱԵՄ-ի Վարիչ Մարմնի  ներկայացուցիչ Մերուժան Սուլեյմանյանը նշել է, որ դաշնակցական երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունեցել ֆորումին, նաև ավելացրել, որ ցանկալի կլինի, որպեսզի այն պարբերական բնույթ կրի ու կոնկրետ ծրագրերի շուրջ որոշումներ ընդունվեն:

1