Դանիայի խորհրդարանը հրաժարվել է պատմական գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դանիայի խորհրդարանը հրաժարվել է պատմական գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը

Դանիայի խորհրդարանը հրաժարվել է պատմական գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը

Դանիական ֆոլկեթինգը (խորհրդարանը) հունվարի 26-ին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ է ընդունել, որում, մասնավորապես, նշել է, որ «հաշտեցման բարենպաստ տարբերակ կլինի պատմական փաստերով, բաց, առանց գրաքննության երկխոսությունը և նշված ժամանակաշրջանի պաշտոնական փաստաթղթերի վրա դրված արգելքի վերացումը»։

«Ֆոլկեթինգը մտահոգված է թուրքական օրենսդրության՝ իր քաղաքացիների և մամուլի համար «ցեղասպանություն» բառի կիրառումն արգելող դրույթով և կարծում է, որ դա սահմանափակում է մարդու ազատ խոսքի և ազատ գիտահետազոտությունների անցկացման իրավունքը։ Ֆոլկեթինգը վերահաստատում է իր խորհրդարանական սովորույթը և պատմական իրադարձություններին գնահատական չի տալիս», — նշվում է ընդունված փաստաթղթում։

Հունվարի 19-ին բանաձևի վերաբերյալ խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել: Դրա ընթացքում չէր հերքվում ցեղասպանության եղելությունը, սակայն պատգամավորների գերակշիռ մասը չէր ցանկանում քաղաքական գնահատական տալ իրադարձություններին:

Liberal Alliance և Dansk Folkeparti կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ հարցը չպիտի քաղաքականացվի և չէին խրախուսում «Հայոց ցեղասպանություն» կամ «դատապարտում ենք» ձևակերպումների առկայությունը նախագծում։

Նրանք նշում էին, որ «դա պատմաբանների գործն է: Նախագծի ընդունումը ոչ մի դրական արդյունք չի ունենա Թուրքիայում ապրող հայերի կամ հայ-թուրքական հարաբերությունների առաջընցաթի համար»։

1