Դամասկոսի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել ժնևյան բանակցություններին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Դամասկոսի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել ժնևյան բանակցություններին

Դամասկոսի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել ժնևյան բանակցություններին

Սիրիայի կառավարական պատվիրակությունը պատրաստ է մասնակցել Ժնևում անցկացվելիք բանակցություններին: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, որը ղեկավարում է Աստանա մեկնած կառավարական պատվիրակությունը:

«Մենք կմասնակցենք բանակցություններին` ելնելով մեր ազգային շահերից, որտեղ էլ, որ դրանք անցկացվեն»,- լրագրողներին ասել է Ջաֆարին:

Այսպես վերջինս պատասխանել է այն հարցին, թե արդյոք Աստանայում կայանալիք բանակցությունները կարող են հիմք հանդիսանալ ժնևյան բանակցությունների համար: Քաղաքական բանակցությունները Ժնևում նշանակված են փետրվարի 8-ին։

Այսօր սիրիական կառավարական պատվիրակությունը ժամանել է Աստանա` մասնակցելու հունվարի 23-ին նախատեսված միջսիրիական բանակցություններին, որոնք կազմակերպում են Ռուսաստանը և Թուրքիան:

1