«Գրվածը չի համապատասխանում իրականությանը». Սենոր Հասրաթյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Գրվածը չի համապատասխանում իրականությանը». Սենոր Հասրաթյան

«Գրվածը չի համապատասխանում իրականությանը». Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:

«Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պարտադիր չէ մշտապես խոսքով պատասխանել հակառակորդի ասածներին:

ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղակատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը:

Ադրբեջանի ապատեղեկատվությունը միտված է կոծկելու հրադադարի խախտման հերթական դեպքը, որին զոհ է գնացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող:

«2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»,-տեղեկացնում են ՊԲ-ից:

1