Գյումրին պաշտոնապես հռչակվել է 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Գյումրին պաշտոնապես հռչակվել է 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Գյումրին պաշտոնապես հռչակվել է 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Երեկ Գյումրին պաշտոնապես հռչակվեց 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. որոշումն ընդունվել էր դեռեւս 2012-ին` Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հայտնում է  www.yerkir.am-ը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ պատահական չէ, որ հենց Գյումրին է ընտրվել մշակութային մայրաքաղաք. «Գյումրին հայրաքաղաք էր, դարձավ մայրաքաղաք եւ առայժմ՝ մշակութային: Ծրագրի շրջանակներում իրականացնելու ենք մի շարք միջոցառումներ, ինչպես վայել է գյումրեցուն»:

 

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ Գյումրին մի շարք փորձությունների միջով է անցել եւ այսօր իր վերքերը պետք է ամոքի հենց մշակույթի միջոցով:

 

«Ծրագրի շրջանակներում մոտ 45 միջոցառումներ են իրականացվելու, իսկ ծրագրի փակումը տեղի կունենա նոյեմբերի սկզբին` Գյումրիում Սպիվակովի երաժշտական համույթի ելույթով: Մենք այս տարի Գյումրի ենք բերելու անգամ«Ոսկե ծիրանն» ու «Երգ երգոցը»,- ասաց Բալասանյանը:

Մանրամասն հետեւեք` http://www.yerkir.am/am/news/52898.htm:

 

 

1