«Գլոբբինգ». Մեկ տարի Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Գլոբբինգ». Մեկ տարի Արցախում

«Գլոբբինգ». Մեկ տարի Արցախում

2017թ. հունվարից Ստեփանակերտում գործում է ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության Արցախի մասնաճյուղը, որի գլխամասը գտնվում է Հայաստանում: «Գլոբբինգ»-ը միջազգային գնումների հարթակ է, որը հնարավորություն է տալիս գնումներ կատարել ամերկյան և եվրոպական ցանկացած խանութից և երաշխավորված ստանալ գնումները: Գլոբբինգ՝ այսինքն գլոբալ, գործողություն և շոփինգ (Global, Action, Shopping): Ընկերության նպատակն ու առաքելությունն է աշխարհի բոլոր գնորդների համար ստեղծել գնումներ կատարելու հավասար պայմաններ՝ դրանով իսկ տալով նրանց հնարավորություն ապրել իրենց իսկ կանոններով: Անցած տարում «Գլոբբինգ» ընկերությունը միջազգային հարթակում գրանցել է մի շարք հաջողություններ՝ 325.216 առաքված գնում, 237,532 կգ ծանրոց, 2 նոր պահեստ՝ Չինաստանում և Գերմանիայում, 5 ինովացիոն ռոբոտացված սպասարկման սրահ: Այս հաջողություններից անմասն չէ նաև ընկերության Արցախի գրասենյակը:

«Արդեն մեկ տարի է, որ աշխատում ենք և այդ մեկ տարվա ընթացքում հասցրել ենք արցախցիներին բացատրել մեր ծառայության բնույթը, որովհետև սկզբում հաճախորդները մեզ շփոթում էին այլ օնլայն խանութների հետ: Մենք օնլայն խանութ չենք, ապրանքներ չենք վաճառում, այլ հաճախորդներին հնարավորություն ենք տալիս օնլայն գնումներ կատարել: Արդեն ունենք պահեստներ Անգլիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Գերմանիայում և Ռուսաստանում»,- նշել է «Գլոբբինգ»-ի Արցախի մասնաճյուղի համահիմնադիր տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:

DSC_1265

Նրա խոսքով՝ մինչև բացվելը հաճախորդների ինչ-որ քանակ տեղյակ էր «Գլոբբինգ»-ի մասին, քանի որ այն արդեն գործում էր Հայաստանում: Բայց հաճախորդների մոտ խնդիր էր առաջանում, երբ ծանրոցը հասնում էր Հայաստան. պետք է իրենց ընկերները, հարազատները Հայաստանի գրասենյակից ստանային, հետո ուղարկեին իրենց: Արցախի գրասենյակի բացումը այդ հաճախորդների համար հեշտացրեց «Գլոբբինգ»-ի ծառայություններից օգտվելը: «Գլխամասն ուրախությամբ է այստեղ մասնաճյուղ բացել, որպեսզի արցախցիներն էլ կարողանան օգտվել նման ծառայություններից: «Գլոբբինգ»-ից օգտվելով, արցախցի հաճախորդը ստանում է օնլայն գնումներ կատարելու նույն հնարավորությունները, ինչ ամերիկացին կամ եվրոպացին և կարողանում է միլիարդավոր տեսականուց ապրանք ընտրել՝ անհամեմատ մատչելի գներով:

«Հաճախորդը, գրանցվելով մեր կայքում, ստանում է իր անհատական գլոբբինգի հասցեները, մտնում  օնլայն խանութ, գնում կատարում և առաքման հասցեում նշում մեր տրամադրած «Գլոբբինգ»-ի հասցեն: Տվյալ կայքը ծանրոցը առաքում է նշված հասցեում գտնվող մեր պահեստ, այդտեղից էլ մենք առաքում ենք Հայաստան ու Արցախ»,- մանրամասնել է Վահրամ Բաղդասարյանը: Տրամադրելով հասցեներ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում, Չինաստանում և Գերմանիայում՝ ընկերությունը հնարավորություն է տալիս օգտվել արտերկրի բոլոր մեծ ու փոքր զեղչերից և ձեռք բերել ապրանքներ անհամեմատ ցածր գներով: Կարելի է լավագույն խանութների մշտապես թարմացվող լավագույն առաջարկները   գտնել մեկ էջում:

Արցախի մասնաճյուղի տնօրենը գոհ է մեկ տարվա աշխատանքի արդյունքներից. «Արցախցի հաճախորդների քանակն արդեն գերազանցում է 1500-ը, մեկ տարվա ընթացքում արձանագրել ենք տասնապատիկ աճ՝ թե հաճախորդների քանակի, թե մարդկանց տեղեկացվածության առումով»:

Ընկերությունն առաջարկում է գնումներ կատարելու երեք տարբերակ: Առաջինը ինքնուրույն գնումներ կատարելն է, մարդիկ կատարում են գնումները և օգտվում առաքման ծառայությունից: Երկրորդը՝ «Գնիր իմ փոխարեն» տարբերակն է, որի պարագայում պարզապես ապրանքի հղումն են ուղարկում և գնումների մասնագետը իրականացնում է գնումը, կազմակերպում առաքման գործընթացը: Երրոդը «Ջի-շոփ» տարաբերակն է, որի դեպքում ընկերության գնման մասնագետները գտնում, գնում և առաքում են հաճախորդի նախընտրած ապրանքը:

26171851_1720296528009078_2509820051049441530_o

«2017թ. արցախցիներն առաջին անգամ կարողացան ավելի լայնորեն օգտվել արտասահմանյան օնլայն խանութների «Սև ուրբաթի» հետ կապված զեղչերից և նոր տարում ունենալ շատ ավելի օրգինալ նվերներ»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Արցախից պատվերներ հիմնականում Անգլիայից ու ԱՄՆ-ից են կատարվում, իսկ Գերմանիայի և Չինաստանի պահեստները համեմատաբար նոր են բացվել:

Ինչ վերաբերում է 2018թ. ակնկալիքներին, ապա, ըստ Վահրամ Բաղասարյանի, հաստատ նորություններ կլինեն, որովհետև մեկ տարվա ընթացքում հասկացել են, որ Արցախում պոտենցիալ կա ու արցախցիներն ուզում են օգտվել այս ծառայությունից. «Մենք միշտ մտածում ենք այնպես անել, որ մեր բոլոր հաճախորդները գոհ լինեն ու առաջարկենք այնպիսի ծառայություն, որպեսզի նրանց համար ավելի հարմար լինի»:

Օնլայն գնումների նոր մշակույթ ձևավորած ընկերության խորհրդանիշը Ջորջն երկարավիզ ընձուղտն է, որի անսովոր երկար պարանոցը խորհրդանշում է, որ հնարավոր է հասնել ամեն տեղ, կոտրել բոլոր սահմանները և գնումներ կատարել ողջ աշխարհից:

 

 C4oAXsGW8AAiKyn

1